Այսօր որոշեցի անրադառնալ մի նոր պրոյեկտի,որը կարծում եմ նորություն է հայկական բովանդակությամբ նմանատիպ կայքերի շարքում: Խոսքս նորաբաց www.MyLand.am կայքի մասին է, որտեղ պատահմամբ այցելելուց միանգամից նկատվեց իր ուրույն տարբերությունը հայկական մյուս սոցիալական ցանցերի համեմատ: Սակայն, պետք է նշել,որ MyLand.am կայքը ոչ թե սոցիալական ցանց է, այլ այն պատրաստված է հատուկ ծանոթությունների և ժամանցի համար:
Իսկ հիմա եկեք անդրադառնանք MyLand կայքի հիմնական գործունեությանը:
1. Առաջնահերթ կայքը գրավիչ է իր ուրույն դիզայնով և գույներով:
1. Առաջնահերթ կայքը գրավիչ է իր ուրույն դիզայնով և գույներով:
2.Կայքում գրանցվելիս նկատեցի այն,որ MyLand.am -ում չեն պահանջում լրացնել անուն և ազգանուն, ինչն իմ կարծիքով հնարավորություն է տալիս այցելուներին թաքնվել իրենց մականվան ներքո:
3.Կայքի պարզությունը և շփման մեջ նորովի լուծումներն իրենց հերթին ավելի հաճելի և գրավիչ դարձրեցին կայքում իմ այցելությունն, ինչի հիման վրա կարող եմ ասել, որ այն իրոք իդեալական վայր է շփման հաստատման և նոր ծանոթությունների համար:
4.Կայքում տեղադրված Բարևագիրքը նոր քայլ է դեպի հակաստատուսացումը, որը միանշանակ ավելի լավ կծառայի իր նպատակին,ունենալով կոնկրետ նպատակ:
5.Կարևորագույն առավելություն եմ համարում նաև կայքում հայոց լեզվի մատչելի ներկայացումն:
6.Եվ ինչպես կնկատի MyLand.am-ում գրանցված ցանկացած ոք, կայքում գործում է վճարման համակարգ, որը ձեր Myland.am-ի հաշվին կփոխանցի պայմանական 3$ յուրաքանչյուր ձեր հրավիրած մասնակցի համար,իսկ գումարը դուք կկարողանաք հետագայում յուրացնել օգտվելով կայքում առկա վճարովի ծառայություններից:
Մնացած բոլոր առավելություններն ու թերությունները հանձնում եմ Ձեր դատին:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий
Արգելվում է մեկնաբանություններում օգտագործել վիրավորական բառեր և գովազդել իրենց բլոգը: Եթե ուզում եք բլոգ գովազդել դրա համար կա գովազդային հարդակ բլոգում:
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ: