Նոյեմբեր 03, 2011 | 23:04
Տղամարդը ուղեղի ցնցում է ստացել այն պատճառով, որ նրա գլխին է ընկել սեփական կատուն` 12 կգ քաշով, հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ըստ թերթի, միջադեպը տեղի է ունեցել Դոնի Ռոստովում նոյեմբերի 2-ին: Կատուն տիրոջ վրա է ընկել պահարանի վրայից: Հավանաբար կատուն անհաջող շրջվել է քնի մեջ:
28-ամյա տղամարդը դիմել է պոլիկլինիկա գլխացավով, եւ մասնագետները նրա մոտ ախտորոշել են «ուղեղի ցնցում ծանր առարկայի անկման պատճառով»:
Կատուն պատկանում է ամենախոշոր` մեյն-կուն ցեղախմբին: Առանձին տեսակների քաշը կարող է հասնել մինչեւ 15 կգ-ի:
0 Մեկնաբանություններ:
Отправить комментарий
Արգելվում է մեկնաբանություններում օգտագործել վիրավորական բառեր և գովազդել իրենց բլոգը: Եթե ուզում եք բլոգ գովազդել դրա համար կա գովազդային հարդակ բլոգում:
ԱԴՄԻՆԻՍՏՐԱՑԻԱ: